Here we go! «Ռեալն» ավարտին է հասցրել Իսպանիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերը
«Բորնմութի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Դին Հոյզենը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռամանոն։
«Արքայական» ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել «Բորնմութի» հետ ու կվճարի նրա պայմանագրով սահմանված 50 միլիոն ֆունտ ստերլինգ հրաժարագինը։
Հոյզենն իսպանական գրանդի հետ կկնքի պայմանագիր, որն ուժի մեջ կլինի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Երիտասարդ ֆուտբոլիստն այժմ Լոնդոնում է, որտեղ բուժզննում է անցնում «Ռեալի» համար։ Սպասվում է, որ նա նոր թիմում մրցելույթները կսկսի արդեն հաջորդ ամիս ու կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։
Հոյզենը «Բորնմութում» հանդես էր գալիս նախորդ տարվա հուլիսից, 34 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բորնմութ, Դին Հայզեն, Դին Հոյզեն, Իսպանիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո