Here we go! «Ռեալը» 50 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆեր կիրականացնի
«Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել. մադրիդյան գրանդը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 50 միլիոն եվրո։
Իսպանացի ֆուտբոլիստը ցանկացել է տեղափոխվել միայն «արքայական» ակումբ, որի հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքի։
Ալվարո Կառերասը «Ռեալի» սան է և ակումբի համակարգում եղել է 2017-2020 թթ.։ Նա «Բենֆիկայում» հանդես էր գալիս 2024 թ. հունվարից 68 խաղում 5 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալվարո Կառերաս, բենֆիկա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո