Here we go! «Ռեալը» ձեռք կբերի արգենտինական ֆուտբոլի գլխավոր տաղանդին
«Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կարիրան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական» ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել «Ռիվեր Փլեյթի» հետ։ Իսպանական գրանդը Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբին մաս-մաս կվճարսի Մաստանտուոնոյի պայմանագրով սահմանված 45 միլիոն դոլար հրաժարագինը։
Պատանի ֆուտբոլիստը «լոս բլանկոսի» հետ պայմաանգիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը ներառյալ։
«Ռիվեր Փլեյթն» այժմ պնդում է, որ Մաստանտուոնոն ակումբի կազմում մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, ինչից հետո միանա «Ռեալին»։
Ֆրանկո Մաստանտուոնոն համարվում է արգենտինական ֆուտբոլի գլխավոր տաղանդը։ Նա Չիլիի թիմի դեմ աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 15-րդ տուրի խաղում (1:0) նորամուտն է նշել Արգենտինայի ազգային հավաքականում։
17 տարեկան և 295 օրականում նա դարձել է «ալբիսելեստեի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» կազմում 61 խաղում 10 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ռեալ Մադրիդ, Ռիվեր Փլեյթ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆրանկո Մաստանտուոնո