Պաշտոնական. «Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի 📸
«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լիեմ Ռոսենյորը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր եմ ստորագրել, որը կգործի մինչև 2032թ. հուլիսի 1-ը։
Անգլիացի մասնագետը 2024թ. հուլիսից գլխավորում էր «Ստրասբուրգը»։ Ֆրանսիական ակումբը նրա գլխավորությամբ 63 խաղում տարել է 32 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի, կրել 17 պարտություն։
41-ամյա մասնագետը գլխավորել է նաև «Հալ Սիթին», աշխատել «Դերբի Քաունթիում» և «Բրայթոնի» Մ23 թիմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ Ռոսենյորը «Չելսիում» աշխատանքը կսկսի «Չարլթոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում, որը կկայանա հունվարի 10-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լիեմ Ռոսենյոր, Չելսի, Ստրասբուրգ