Here we go! Մորատան կվերադառնա իտալական ֆուտբոլ 📸
«Գալաթասարայում» վարձավճարով հանդես եկող Ալվարո Մորատան կվերադառնա իտալական ֆուտբոլ և կտեղափոխվի «Կոմո», հայտնում է ինսայդեր Ֆաբարիցիո Ռոմանոն։
Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Միլանին», և «Կոմոն» «Գալաթասարայի» հետ վարձակալական պայմանագիրը խզելու համար կվճարի 5 միլիոն եվրո։
«Կոմոն» նույնպես կվարձակարձակալի 32-ամյա հարձակվողին։ Գործարքում կներառվի նաև 10 միլիոն եվրոյով տրանսֆերի գնման պարտադիր իրավունք։
Մորատան «Գալաթասարայի» հետ մինչև 2026 թ. հունվարի 20-ը վարձակալական պայմանագիր ուներ։ Նա թուրքական ակումբում էր այս տարվա փետրվարից, 16 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 ասիստ։
Անվանի ֆուտբոլիստը «Միլան» էր տեղափոխվել 2024 թ. հուլիսին, որի կազմում 25 խաղում 6 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։
Իսպանացին իտալական ակումբներից երկար ժամանակ հանդես է եկել «Յուվենտուսում»` 185 խաղում դառնալով 59 գոլի ու 39 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Գալաթասարայ, Կոմո, Միլան, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո