Here we go! Մյուլերը նոր ակումբ կունենա 📸

Here we go! Մյուլերը նոր ակումբ կունենա 📸

29/07/2025 - 21:59

«Բավարիայի» լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի ՄԼՍ-ում և կտեղափոխվի «Վանկուվեր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

35-ամյա ֆուտբոլիստը մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր կստորագրի կանադական ակումբի հետ։ Գերմանացին «Վանկուվերին» կմիանա օգոստոսին։

Մյուլերը «Բավարիայի» համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից և ակումբում 756 խաղում խփել է 250 գոլ, կատարել 276 ասիստ։ Նա մյունխենյան գրանդի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է, լավագույն ասիստենտն ու երրորդ գլխավոր ռմբարկուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023