Here we go! Մաստանտուոնոն նույնպես կհեռանա «Ռեալից» 📸
Մադրիդի «Ռեալի» վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն 2026/27 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ֆիորենտինայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել։ Վարձակալության ավարտին իտալական ակումբը չի ունենա 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման պայմանագրային հնարավորություն։
Արգենտինացի եզրայինը մադրիդյան գրանդ է տեղափոխվել 2025թ. օգոստոսին, 35 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ։
Անցնող օրերից «Ռեալից» հեռացել են նաև Գոնսալո Գարսիան ու Սեսար Պալասիոսը։ Երկու ֆուտբոլիստներն էլ տեղափոխվել են «Ֆուլհեմ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm