Here we go! «Ման. Սիթին» 75 միլիոնով տրանսֆեր է ավարտին հասցրել  📸
Here we go! «Ման. Սիթին» 75 միլիոնով տրանսֆեր է ավարտին հասցրել 📸
07/01/2026 - 12:48

«Բորնմութի» վինգեր Անտուան Սեմենյոն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մանկունիական գրանդը կվճարի գանացի ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 75 միլիոն եվրո հրաժարագինը։

Գործարքը կդառնա «Բորնմութի» պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ վաճառքն ու կգերազանցի Դոմինիկ Սոլանկեի ռեկորդը։ 2024թ. ամռանը «Տոտենհեմը» հարձակվողի տեղափոխության համար վճարել է 64,3 միլիոն եվրո։

26-ամյա ֆուտբոլիստը «Բորնմութի» կազմում հունվարի 7-ին կմասնակցի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի հանդիպմանը, իսկ հաջորդ օրը բուժզննում կանցնի «Սիթիի» համար ու երկարաժամկետ պայմանագիր կստորագրի ակումբի հետ։

Եզրայինի տրանսֆերին հավակնում էին նաև անգլիական մյուս գրանդները` «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», բայց նա ցանկացել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Անտուան Սեմենյոն «Բորնմութում» հանդես էր գալիս 2023թ. հունվարից, 109 խաղում խփել է 31 գոլ, կատարել 13 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025