Here we go! «Ման. Սիթին» խոշոր գումարով ձեռք կբերի «Միլանի» ֆուտբոլիստին

Here we go! «Ման. Սիթին» խոշոր գումարով ձեռք կբերի «Միլանի» ֆուտբոլիստին

04/06/2025 - 14:43

«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիիում», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները նիդերլանդցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնություն ունեն. «քաղաքաբնակբերը» Ռեյնդերսի տեղափոխության համար կվճարեն 70 միլիոն եվրո։ Գումարում նաև տարբեր հավելավճարներ են ներառված։

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` 26-ամյա ֆուտբոլիստն անգլիական գրանդի հետ պայմանագիրը կստորագրի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Նրա աշխատավարձը «Սիթիում» կլինի տարեկան 8 միլիոն եվրո։

Ռեյնդերսը «Միլան» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 104 խաղում խփել 19 գոլ, կատարել 9 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023