Here we go! «Ման. Յունայթեդը» նոր դարպասապահ ձեռք կբերի 📸
«Մանչեսթեր Յունայթեդը» կգնի «Անտվերպենի» դարպասապահ Սենե Լամենսին, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Կարմիր սատանաները» բելգիացի դարպասապահի տրանսֆերը համաձայնեցրել են ու նրա տեղափոխության համար կվճարեն 21 միլիոն եվրո։ Գործարքում կներառվեն նաև տարբեր հավելավճարներ։
Մանկունիական գրանդը փորձել է ձեռք բերել «Ասթոն Վիլայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, սակայն գործարքը ձախողվել է։
23-ամյա Լամենսն արդեն Մանչեսթերում է և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Նա Անտվերպենում հանդես էր գալիս 2023 թ. հուլսից, 64 խաղից 12-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտվերպեն, Մանչեսթեր Յունայթեդ, Սենե Լամենս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո