Here we go. Կոմանը 10 տարի անց կհեռանա «Բավարիայից» ու նոր ակումբ կունենա
«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը կտեղափոխվի «Ալ Նասր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սաուդյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել ու նրա տրանսֆերի համար 30 միլիոն եվրոյից մի փոքր քիչ գումար կվճարի։
29-ամյա վինգերը նոր ակումբի հետ պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի շինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Կոմանը «Բավարիայում» հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից, 339 խաղում խփել է 72 գոլ, կատարել 71 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Նասր, Բավարիա, Կինգլսի Կոման, տրանսֆերներ