Here we go! «Լիվերպուլը» 72 միլիոնով տրանսֆեր է համաձայնեցրել 📸
«Ռենի» պաշտպան Ժերեմի Ժակեն կտեղափոխվի «Լիվերպուլ», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2031թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026թ. հուլիսի 1-ից։
Մերսիսայդյան գրանդը ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 72 միլիոն եվրոյով։ Գործարքի արժեքը կներառի նաև բոնուսները։
20-ամյա ֆուտբոլիստն արդեն Լիվերպուլում է, որտեղ առաջիկա ժամերին բուժզննում կանցնի «կարմիրների» համար։
Ժերեմի Ժակեն «Ռենի» համակարգում հանդես է գալիս 2019 թվականից։ Նա ֆրանսիական ակումբի հիմնական թիմում մասնակցել է 31 հանդիպման։
Երիտասարդ ֆուտբոլիստը նաև Ֆրանսիայի Մ21 հավաքականի անդամ է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ժերեմի Ժակե, Լիվերպուլ, Ռեն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո