Here we go! «Լիվերպուլը» կիրականացնի ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարիերան կշարունակի «Լիվերպուլում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության են հասել։ Մերսիսայդյան գրանդը 22-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար կվճարի 150 միլիոն եվրո։ Գումարը կներառի նաև տարբեր պարգևավճարներ։
Գործարքը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդը գրանցել է «Չելսին», որը 2023 թ. ձմռանը 121 միլիոն եվրոյով «Բենֆիկայից» ձեռք է բերել Էնցո Ֆերնանդեսին։
Վիրցը կդառնա նաև «Լիվերպուլի» պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումն ու կգերազանցի Դարվին Նունյեսի ռեկորդը, որի տրանսֆերը «կարմիրները» 2023 թ. ամռանը «Բենֆիկայից» գնել էին 85 միլիոն եվրոյով։
Ֆլորիան Վիրցը «Բայերի» համակարգում էր 2020 թ. հունվարից և ակումբում 197 խաղում 57 գոլ է խփել, կատարել 65 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բայեր Լևերկուզեն, Լիվերպուլ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆլորիան Վիրց