Here we go! Իսակն ԱՊԼ-ի համար ռեկորդային գնով կտեղափոխվի «Լիվերպուլ» 📸

Here we go! Իսակն ԱՊԼ-ի համար ռեկորդային գնով կտեղափոխվի «Լիվերպուլ» 📸

01/09/2025 - 10:06

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարիերան կշարունակի «Լիվերպուլ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մերսիսայդյան գրանդը համաձայնեցրել է շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 130 միլիոն ֆունտ` մոտ 150 միլիոն եվրո։

Այս գործարքը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը և կգերազանցի Ֆլորիան Վրիցի ռեկորդը։ Գերմանացի կիսապաշտպանին «Լիվերպուլն» ընդամենը ամիսներ առաջ «Բայերից» ձեռք է բերել 125 միլիոն եվրոյով։

Այս տեղափոխությունը ֆուտբոլի պատմության մեջ երրորդ ամենաթանկը կլինելի։ Ավելի շատ գումարով իրականացվել են միայն Նեյմարի («Բարսելոնայից» ՊՍԺ` 222 միլիոն եվրոյով) և Կիլիան Մբապեի («Մոնակոյից» ՊՍԺ` 180 միլիոնով) տրանսֆերները։

Իսակը շուտով կմեկնի Լիվերպուլ, որտեղ բուժզննում կանցնի ու երկարաժամկետ պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։

25-ամյա հարձակվողը «Նյուքասլում» էր 2022 թ. օգոստոսից, 109 խաղում 63 գոլ է խփել, կատարել 11 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023