Here we go! «Ինտերը» նոր գլխավոր մարզիչ կունենա 📸

Here we go! «Ինտերը» նոր գլխավոր մարզիչ կունենա 📸

06/06/2025 - 13:00

«Ինտերի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Քրիստիան Կիվուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռումինացի մասնագետն ու «ներաձուրին» վերջնական համաձայնություն ունեն. կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։

44-ամյա մասնագետը միլանյան գրանդում կփոխարինի ակումբից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Վերջինը գլխավորել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»

Քրիստիան Կիվուն 2018-24 թթ. աշխատել է «Ինտերի» համակարգում ու գլխավորել ակումբի երիտասրադական, Մ17 ու 18 տարեկանների թիմերը։ Նա 2025 թ. փետրվարին նշանակվել էր «Պարմայի» գլխավոր մարզիչ և օգնել ակուկբին պահել տեղն Իտալիայի Ա սերիայում։

Կիվուն ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2007-2014 թթ. հանդես է եկել «Ինտերում», 169 խաղում խփել 3 գոլ, կատարել 8 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023