Here we go! Ինձագին կհեռանա «Ինտերից» ու նոր թիմ կգլխավորի

Here we go! Ինձագին կհեռանա «Ինտերից» ու նոր թիմ կգլխավորի

03/06/2025 - 19:25

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

49-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել միլանյան գրանդի ղեկավարության հետ հունիսի 3-ին ունեցած հանդիպումից հետո։

Իտալացի մասնագետն աշխատանքի կանցնի Սաուդյան Արաբիայում ու կգլխավոր «Ալ Հիլալը»։ Կողմերը երկու տարվա պայմանագիր կստորագրեն։

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` Ինձագին «Ալ Հիլալում» կվաստակի տարեկան 25 միլիոն եվրո։

Սիմոնե Ինձագին «Ինտերը» մարզում էր 2021 թ. հուլիսից։ «Ներաձուրին» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի Սուպերգավաթակիր, երկու անգամ` երկրի գավաթակիր, մեկ անգամ էլ` Ա սերիայի չեմպիոն։

Բացի այդ, «Ինտերն» Ինձագիի գլխավորությամբ 2023 և 2025 թթ. հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն պարտվել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023