Here we go. Ժոաու Կանսելուն կվերադառնա «Բարսելոնա» 📸
«Ալ Հիլալի» պաշտպան Ժոաու Կանսելուն ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի «Բարսելոնայում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բլաուգրանան» մինչև 2026թ. հուլիսի 1-ը կվարձակալի պորտուգալացի ֆուտբոլիստին, որի համար «Ալ սաուդյան ակումբին կվճարի 4 միլիոն եվրո։
31-ամյա պաշտպանին ձեռք բերելուն մոտ էր նաև «Ինտերը», բայց նա ցանկացել է տեղափոխվել միայն կատալոնական ակումբ։
Կանսելուն «Բարսելոնայում» հանդես է եկել նաև 2023/24 մրցաշրջանում, 42 խաղում խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Նա «Ալ Հիլալ» էր տեղափոխվել 2024թ. օգոստոսին` 45 խաղում գրանցելով 3 գոլ ու 14 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալ Հիլալ, Բարսելոնա, Ժոաո Կանսելու, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո