Here we go! Էրիկսենը կտեղափոխվի Գերմանիա
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարիերան կշարունակի «Վոլֆսբուրգում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
«Գայլերն» ամբոջական համաձայնության է հասել դանիացի ֆուտբոլիստի հետ։ Նա շուտով բուժզննում կանցնի գերմանական ակումբի համար, որի կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում։
33-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդում» էր 2022թ. հուլիսից, 107 խաղում 8 գոլ է խփել, կատարել 19 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր Յունայթեդ, Վոլֆսբուրգ, տրանսֆերներ, Քրիստիան-Էրիկսեն, Ֆաբրիցո Ռոմանո