Here we go! Էդերսոնը 8 տարի անց նոր ակումբ կունենա 📸
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կտեղափոխվի «Ֆեներբահչե», հայտնում է ինսայդեր Ֆաբրցիո Ռոմանոն։
Թուրքական ակումբը համաձայնեցրել է գործարքն ու բրազիլացի դարպասապահի տեղափոխության համար կվճարի 13-14 միլիոն եվրո։
32-ամյա դարպասապահը նաև անձնական պայմանագիր է համաձայնեցրել Ստամբուլը ներկայացնող ակումբի հետ։
Այժմ «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասաապահ Ջանլուիջի Դոնարումային` որպես Էդերսոնի փոխարինող։
Էդերսոնն անգլիական գրանդում հանդես էր գալիս 2017թ. հուլիսից, 372 խաղից 168-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդերսոն, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆեներբախչե