Here we go! Դոնարուման կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի» 📸

Here we go! Դոնարուման կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի» 📸

01/09/2025 - 12:22

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Քաղաքաբնակները» իտալացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը ձեռք կբերի 30 միլիոն եվրոյով։ Գործարքում կներառվեն նաև տարբեր պարգևավճարներ։

26-ամյա ֆուտբոլիստը մանկունիական գրանդի հետ երկարաժամկետ պայմանագիր կստորագրի, իսկ սեպտեմբերի 1-ին բուժզննում կանցնի։

Դոնարուման «Սիթիում» կփոխարինի Էդերսոնին։ Բրազիլացի դարպասապահը կարիերան շարունակելու է «Ֆեներբահչեում»

Դոնարուման 2021թ. հուլիսից հանդես էր գալիս ՊՍԺ-ում, 161 խաղից 56-ում դարպասն անառիկ է պահել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023