Here we go! Անվանի մասնագետը կգլխավորի «Յուվենտուսը» 📸
«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Լուչիանո Սպալետին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել և պայմանագիր կստորագրեն մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Համաձայնագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե «բիանկոներին» ընթացիկ մրցաշրջանի վերջում նվաճի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
66-ամյա Սպալետին պաշտոնում կփոխարինի Իգոր Տուդորին։ Խորվաթ մասնագետը հոկտեմբերի 27-ին է պաշտոնանկ արվել «Յուվենտուսից»։
Սպալետին նախկինում մարզել է Իտալիայի ազգային հավաքականը, «Նապոլին», «Ինտերը», «Ռոման», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», «Ուդինեզեն» և այլ ակումբներ։ Նրա գլխավորությամբ «Նապոլին» դարձել է Ա սերիայի չեմպիոն, «Ռոման»` Իտալիայի կրկնակի գավաթակիր, «Զենիթը» նվավճել չորս տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լուչիանո Սպալետի, Յուվենտուս