Here we go! Ալեքսիս Սանչեսը 11 տարի անց կվերադառնա Իսպանիա 📸
Անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսը 11 տարի անց կվերադառնա Իսպանիա ու ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Սևիլիա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2026 թ. հուլիսի 1-ը։
36-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի 1-ին կմեկնի Անդալուզիայի մայրաքաղաք` բուժզննում անցնելու։
Սանչեսը 2024/25 մրցաշրջանն անցկացնրել է «Ուիդնեզեում», մասնակցել 14 հանդիպման։
Չիլիացի հարձակվողն իսպանական ակումբներից 2011-14 թթ. հանդես է եկել «Բարսելոնայում», 141 խաղում 46 գոլ է խփել, կատարել 38 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս-Սանչես, Բարսելոնա, Լա-լիգա, Ուդինեզե, Չիլիի հավաքական, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո