Here we go! Ալեգրին 11 տարի անց կվերադառնա «Միլան»
Մասիմիլիանո Ալեգրին 11 տարի անց կվերադառնա «Միլան» ու կնշանակվի ակումբի նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռոսոներիի» ղեկավարները 57-ամյա մասնագետի հետ վերջնական համաձայնության են հասել. նա արդեն պայմանագիր է կնքել միլանյան գրանդի հետ։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ Ալեգրիի պայմանագիրը կգործի 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Իտալացի մասնագետը տարեկան կվաստակի 5 միլիոն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Ալեգրին «Միլանը» մարզել է նաև 2010-2014 թթ.։ Ակումբը նրա գլխավորությամբ 178 խաղում տարել 91 հաղթանակ, գրանցել 49 ոչ-ոքի, կրել 38 պարտություն, մեկական անգամ դարձել Իտալիայի չեմպիոն և երկրի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Մասիմիլիանո-Ալեգրի, Միլան, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո