Here we go! Մոուրինիոն 25 տարի անց կվերադառնա «Բենֆիկա» 📸
Ժոզե Մոուրինիոն կնշանակվի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պորտուգալական ակումբն ամբողջական համաձայնության է հասել «Յուրահատուկի» հետ։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Մոուրինիոն պաշտոնում կփոխարինի Բրունու Լաժեին։ Վերջինս սեպտեմբերի 17-ին էր պաշտոնանկ արվել։
62-ամյա մասնագետը 25 տարի անց կվերադատնա «Բենֆիկա», որտեղ էլ սկսել է իր ինքնուրույն մարզչական կարիերան։ Մոուրինիոն Լիսաբոնը ներկայաղնող ակումբը մարզել է 2000թ. սեպտեմբերից դեկտեմբեր։ «Արծիվները» նրա գլխավորությամբ 10 խաղում 5 հաղթանակ են տարել, գրանցել 3 ոչ-ոքի, կրել 2 պարտություն։
Մոուրինիոյի նախորդ աշխատավայրը «Ֆեներբահչեում» էր։ Նա թուրքական ակումբը մարզում էր 2024թ. հուլիսից, իսկ պաշտոնը լքել է այս տարվա օգոստոսի 29-ին Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում հենց «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Բրունու Լաժե, Ժոզե Մոուրինիո, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆեներբախչե