Here we go! Կանավարոն կգլխավորի ԱԱ-2026-ի մասնակից հավաքականերից մեկը 📸
Ֆաբիո Կանավարոն կստանձնի Ուզբեկստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալացի մասնագետը և Ուզբեկստանի ֆուտբոլային ասոցիացիան բանավոր համաձայնության են հասել։ Կողմերը 24-48 ժամվա ընթացքում կստորագրեն բոլոր փաստաթղթերը։
52-ամյա մասնագետը պաշտոնում կփոխարինի Թիմուր Կապաձեին, որի գլխավորությամբ ուզբեկները պատմության մեջ առաջին անգամ նվաճել են աշխարհի առաջնության ուղեգիր ու կմասնակցեն Մունդիալ-2026-ին։
«Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր Կանավարոյի նախորդ աշխատավայրը Զագրեբի «Դինամոյում» էր, որը մարզել է 2024թ. դեկտեմբերից 2025թ. ապրիլ։
Իտալացին նախկինում մարզել է նաև «Ուդինեզեն», «Բենևենտոն», չինական «Գուանչժոու Էվերգրանդը», «Տյանցզին Տյանհայը», սաուդյան «Ալ Նասրը» և այլ ակումբներ։ Նա 2019թ. մարտից ապրիլ էլ երկու խաղում եղել է Չինաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2026, Ուզբեկստանի հավաքական, Ֆաբիո Կանավարո🚨🇺🇿 EXCL: Fabio Cannavaro verbally agrees to become new Uzbekistan head coach as part of World Cup 2026.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) October 2, 2025
Agreement in place on contract terms with formal documents expected to be reviewed and signed in 24/48h.
Cannavaro, ready to accept as revealed on Monday. 🇮🇹 pic.twitter.com/0qdy6GSdEf