Here we go! Ինիգո Մարտինեսը կլքի «Բարսան» ու կփոխի ակումբը
«Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը կտեղափոխվի սաուդյան «Ալ Նասր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
34-ամյա ֆուտբոլիստը կօգտվի իր պայմանագրի խզման հատում կետից ու կատալոնական ակումբը կլքի անվճար։
Նա «Ալ Նասրի» հետ համաձայնագիրը կստորագրի 1+1 սկզբունքով և կպահպանի իր ներկայիս 12 միլիոն եվրո աշխատավարձը։
Ինիգո Մարտինեսը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 71 խաղում խփել է 3 գոլ, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Նասր, Բարսելոնա, Ինիգո Մարտինես, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո