Մխիթարյանը գրեթե 10 տարի անց կրկին գոլի հեղինակ դարձավ ՉԼ փլեյ-օֆֆ փուլում 🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։
«Ներաձուրիների» երկրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանն` աչքի ընկնելով 11-րդ րոպեին։
34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայում խփեց իր կարիերայի 7-րդ գոլը։
Հատկանշական է, որ հայազգի ֆուտբոլիստը գրեթե 10 տարի անց կրկին գոլի հեղինակ դարձավ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։
Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում վերջին գոլը խփել էր 2014 թ. փետրվարի 25-ին, երբ «Բորուսիա Դորտմունդի» կազմում մրցաշարի 1/8 եզրափակիչի շրջանակում գրավեց «Զենիթի» դարպասն` օգնելով իր թիմին հաղթել 4:2 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Զենիթ, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Միլան, Չեմպիոնների-լիգա