Ազար. Ուզում ենք ԵՎՐՈ-ի ուղեգիր ձեռք բերել որքան հնարավոր է շուտ
Բելգիայի հավաքականի ավագ Էդեն Ազարը Կիպրոսի դեմ խաղից հետ մեկնաբանություն է տվել.
«Մենք գիտեինք, որ լավ կանցկացնենք այս հանդիպումը. առաջին 30 րոպեներին այդպես էլ եղավ: Հետո մենք փորձում էինք կառավարել խաղը, բայց դժվար էր, քանի որ խոտածածկը շատ չոր էր:
Մենք կատարեցինք մեր աշխատանքը, ունենք 6 միավոր 6 հնարավորից: Մեր առաջադրանքն է ԵՎՐՈ-ի ուղեգիր վաստակել որքան հնարավոր է շուտ: Պետք է ձգտել հետագայում էլ հաղթել: Հունիսին մեզ լուրջ խաղեր են սպասվում»,- Ազարի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
# ԵՎՐՈ-2020, Էդեն-Ազար