? Գյուլբուդաղյանց. Առաջինը պետք է ուրախացնել ազգին
Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը.
«Մեր պատկերացումների և այժմյան Ֆինլանդիայի հավաքականները տարբեր են: Ֆինլանդացիներն այժմ առաջադիմել են:
Ես ասել եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ պոտենցիալ ունի:
Մանկապատանեկան ֆուտբոլից սկսած՝ հավատը պետք է ապահովել: Գալով ազգային հավաքական՝ պետք է հավատով լինել և պատրաստ»,- իր խոսքում ասել է գլխավոր մարզիչը:
Խոսելով հավանական փոփոխությունների մասին՝ Գյուլբուդաղյանցն ասաց. «Մինչև այժմ վնասվածքով ֆուտբոլիստներ ունենք: Վաղը միայն կորոշենք ռոտացիաների հարցը»:
Մեր ազգային թիմի գլխավոր մարզիչը նշեց, որ ունենալով ֆուտբոլիստների ներկա ընտրության հարցը՝ ազգային թիմը 2 հարձակվողներով չի գործի:
Վաղվա խաղի մասին. «Միշտ ասել եմ, որ անկախ, ամեն ինչից, դուրս ենք գալու մեծ ձգտումով ու ցանկությունով. առաջինը պետք է ուրախացնել ազգին լավ խաղով ու ամեն ինչ ներդնելով»:
Գյուլբուդաղյանցը հայտնեց, որ Յուրա Մովսիսյանը դարձյալ չի լինելու վաղվա հանդիպման հայտացուցակում:
Հայաստան – Ֆինլանդիա հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 26-ին. մեկնարկը ժամը 21:00-ին է:
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում.
# Արմեն-Գյուլբուդաղյանց, ԵՎՐՈ-2020, Հայաստան-Ֆինլանդիա