Ֆրանսիայում երիտասարդ զույգին արգելել են երեխային անվանել Գրիզման Մբապե
Ֆրանսիայում զույգին արգելել են նրանց նորածին որդուն անվանել Գրիզման Մբապե:
Ինչպես հայտնում է La Parisien-ը, Բրիվ լա Գայարդ համայնքի բնակիչ զույգը ցանկացել է այդկերպ նշանավորել ԱԱ-2018-ում իրենց ազգային թիմի հաղթանակը՝ երեխային կոչելով հերոսների անուններով:
Դատարանում խորհուրդ են տվել հրաժարվել այդ գաղափարից: Վերջիվերջո, երեխային անվանել են Դանի Նո: