Ինտերը շուտով կհայտարարի Գոսենսի տրանսֆերի մասին
«Ատալանտայի» եզրային պաշպտան Ռոբին Գոսենսը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը կվարձակալի գերմանացի ֆուտբոլիստին, ինչից հետո 22 մլն եվրոյի դիմաց կգնի նրա տրանսֆերային իրավունքները, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 3 մլն եվրո։
Վարձակալության ավարտից հետո Ռոբին Գոսենսը «Ինտերի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր։
27-ամյա ֆուտբոլիստը հունվարի 27-ին «ներաձուրիների» համար բուժզննում կանցնի, ինչից հետո կստորագրի պայմանագիրը։
Ռոմանոն գրում է, որ գերմանացի լատերալին իր շարքերում էր ցանկանում տեսնել նաև «Նյուքասլը», սակայն Գոսենսի հիմնական նպատակը եղել է Իտալիայում մնալը, այդ պատճառով էլ ընտրել է «Ինտերը»։
Հավելենք, որ Ռոբին Գոսենսը «Ատալանտայի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որ մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 157 հանդիպում` դառնալով 29 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Ինտեր, Նյուքասլ, Ռոբին Գոսենս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո