Գոլովին․ Մոնակոն սկսել է միավորներ վաստակել, ինչն ուրախացնում է

Գոլովին․ Մոնակոն սկսել է միավորներ վաստակել, ինչն ուրախացնում է

18/02/2019 - 16:01

«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը կիսվել է «Նանտի» դեմ տարած հաղթանակից իր էմոցիաներով և խոսել է ակումբի փոխնախագահ Վադիմ Վասիլեվի հրաժարականի մասին։

«Հիմա թիմում դրական մթնոլորտ է տիրում։ Մենք սկսել ենք միավորներ վաստակել, ինչն ուրախացնում է։ Խաղի տեսանկյունից էլ վստահություն կա, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Բայց ամեն ինչ կորոշվի առաջիկա խաղերում։

Վադիմ Վասիլեվի հրաժարակա՞նը։ Շատ շնորհակալ եմ այդ մարդուց։ Նա շատ մեծ դեր է խաղացել այն բանում, որ ես հայտնվել եմ «Մոնակոյում»։ Առաջին իսկ օրվանից նա ինձ ոգևորել է և դա ինձ համար շատ կարևոր էր»,- ասել է Գոլովինը «Чемпионат»-ի հետ զրուցում:

   

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023