Գլուշակով. Վստահ եմ, որ կվերադառնամ Ռուսաստանի հավաքական
«Սպարտակի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Ռուսաստանի հավաքական:
«Ես 32 տարեկան եմ, դրա համար էլ ցանկանում եմ վերադառնալ հավաքական:
Հուսով եմ և վստահ եմ, որ կվերադառնամ»,- Գլուշակովի խոսքերն է մեջբերում Матч ТВ-ն:
32-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Սպարտակի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: