Globe Soccer Awards. Սերխիո Ռամոսը` ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպան
Նոյեմբերի 17-ին Դուբայում տեղի է ունեցել Globe Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ մրցանակ է հանձնվել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսին, ով ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպան։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սևիլիայի» (2002-2005 թթ., 45 հանդիպում, 3 գոլ), «Ռեալ Մադրիդի» (2005-2021 թթ., 671 հանդիպում, 101 գոլ և 45 գոլային փոխանցում) կազմում, իսկ 2021 թ. հուլիսից պաշտպանում է «Պարի Սեն-Ժերմենի» գույները, որի մարզաշապիկով անցկացրած 33 խաղում խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Ռամոսը նաև 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 180 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Globe Soccer Awards, Իսպանիայի հավաքական, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Սևիլիա