Globe Soccer Awards-ը ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին

Globe Soccer Awards-ը ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին

18/12/2019 - 18:38

Դեկտեմբերի 29-ին Դուբայում կկայանա  Globe Soccer Awards-ի հերթական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհանձնվեն մի շարք մրցանակներ։

 Globe Soccer Awards-ը ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին: Մրցանակին հավակնում են Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահն ու Վիրջիլ վան Դեյկը (երկուսն էլ «Լիվերպուլ»):

Նշենք, որ նախորդ երեք անգամ մրցանակին արժանացել է Կրիշտիանու Ռոնալդուն, ով մրցանակի պատմության ամենատիտղոսակիր խաղացողն է՝ 5 մրցանակով։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023