Globe Soccer Awards․ Գվարդիոլան՝ 21-րդ դարի լավագույն մարզիչ, իսկ Ֆլիկը՝ 2020 թվականի
Դեկտեմբերի 27-ին ԱՄԷ-ում՝ Դուբայում կայացավ «Globe Soccer Awards» ամենամյա մրցաշանակաբաշխությունը, որի շրջանակում մի շարք մրցանակներ հանձնվեցին։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվեց 21-րդ դարի լավագույն մարզիչ։ Իսպանացի մասնագետն այս մրցանակին արժանացել է 2001-2020 թթ․ ունեցած մարզական հաջողությունների համար։ Անցնող տարիներին Գվարդիոլան նվաճել է 29 տիտղոս, այդ թվում նաև՝ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։
2020 թվականի լավագույն մարզիչ էլ ճանաչվեց «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտել Ֆլիկը, ում գլխավորությամբ անցնող տարում մյունխենյան ակումբը նվաճեց 5 տիտղոս՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր, Գերմանիայի սուպերգավաթակիր, ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթակիր, ինչպես նաև նվաճեց Չեմպիոնների լիգան։
# Globe Soccer Awards, Բավարիա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Պեպ Գվարդիոլա