Ժիրոնան շարունակում է հրաշքներ գործել` դառնալով Լա լիգայի միանձնյա առաջատարը🎥
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Ժիրոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո «դեղին սուզանավը» երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին Դանի Պարեխոյի ջանքերով բացեց հաշիվը։
Այդուհանդերձ, հյուրերը շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 56-րդ և 61-րդ րոպեներին աչքի ընկան համախատասխանաբար Արտյոմ Դովբիկն ու Էրիկ Գարսիան։
Հետագայում այլևս գոլեր չգրանցվեցին. կատալոնական ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։
Այս հաղթանակից հետո Միչելի թիմը վաստակեց 19 միավոր և բոլորի համար անսպասելի միանձնյա գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Վիլյառեալը», 7 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտյոմ Դովբիկ, Դանի Պարեխո, Էրիկ Գարսիա, Ժիրոնա, Լա-լիգա, Միչել, Վիլյառեալ