Գևորգ Ղազարյան. Կարծում եմ՝ պետք է լինի լեգիոներների սահմանափակում
Հայաստանի հավաքականի և պորտուգալական «Շավիշի» հարձակվող Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի առաջնությունում լեգիոներների սահմանափակման հարցին.
«Ուզում եմ մի բանի մասին խոսեմ, որը իմ կարծիքով պրոբլեմ ա դարձել հայկական ֆուտբոլի համար` մեր երկրում չկա սահմանափակում օտարերկրացի ֆուտբոլիստների նկատմամբ: Ես իմ կարծիքն եմ արտահայտում ու գիտեմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ ինձ հետ համամիտ են: Մեկ մի անգամ չի, որ ես թեմայով խոսել ենք. դա շատ լուրջ խնդիր ա. օր օրի հայ ֆուտբոլիստների պահանջարկը նվազում ա մեր թիմերում ու ավելանում ա ֆուտբոլիստների պակասը, ովքեր պետք ա հայկական ֆուտբոլի ապագան լինեն: Որակապես լավ լեգիոներները կարևոր են յուրաքանչյուր առաջնությունում, բայց կարծում եմ պետք է լինի սահմանափակում՝ հնարավորություն տալով հայերին դրսևորելու իրենց ունակությունները համապատասխան որակյալ փորձի փոխանակում ապահովելու նպատակով»,- գրել է Ղազարյանը: