Game over!!! Բարսելոնայի տնօրեն. «Դեմբելեն պետք է անհապաղ լքի ակումբը»

Game over!!! Բարսելոնայի տնօրեն. «Դեմբելեն պետք է անհապաղ լքի ակումբը»

20/01/2022 - 17:03

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

«Ուսմանի և նրա գործակալի հետ բանակցություններն սկսվել են դեռևս հուլիսին, և այս 6-7 ամիսների ընթացքում «Բարսելոնան» տարբեր առաջարկներ է կատարել Դեմբելեին` փորձելով լուծումներ գտնել, որպեսզի ֆուտբոլիստը կարիերան շարունամի մեր թիմում, սակայն նրա գործակալը պարբերաբար մերժում էր բոլոր առաջարկները։

Պարզ է, որ ֆուտբոլիստը հավատարիմ չէ «Բարսելոնայի» ծրագրերին և գաղափարներին ու չի ցանկանում կարիերան շարունակել «Բարսայի» կազմում։

Մենք Դեմբելեին ու նրա գործակալին հայտնել ենք, որ նա անհապաղ պետք է լքի ակումբը, քանի որ մեզ հավատարիմ ֆուտբոլիստներ են պետք և հուսով ենք, որ տրանսֆերը մինչև հունվարի 31-ը կիրագործենք»,- նշել է Ալեմանին, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ տեղի ունեցած բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։

Հունվարի 19-ին կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին էլ հայտարարեց, որ Դեմբելեն կա՛մ պետք է երկարաձգի պայմանագիրը, կա՛մ էլ ակումբը նրան վաճառում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023