ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը

ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը

16/05/2025 - 00:02

Մայիսի 10-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ընթացքում 50 արտիստի պատկերազարդած հավկիթ-օդապարիկների ցուցահանդեսի բացումը։ Վաճառված աշխատանքների հասույթի մի մասը փոխանցվելու է «Հույսի կամուրջ» բարեգործական հիմնադրամին՝ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռելով կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։
«Ֆեսթի հիմնական գաղափարն է ստեղծել երկխոսություն հանրության և նկարիչների միջև, նկարիչներին հանել փակ տարածքից՝ իրենց արվեստանոցային տարածքից: Բացի այդ, սա շատ շքեղ, գունավոր և վառ տոն է մեր քաղաքի համար»,- նշել է արվեստագետ Էմմա Դիլանյանը:

Հավկիթ-օդապարիկներն ունեն հատուկ խորհրդանիշ՝ իրենց հետ վեր տանելու երեխաների երազանքներն ու իրագործելու դրանք։ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշել է, որ սա բացառիկ հնարավորություն է երեխաների համար․ «Կրկին շնորհակալ եմ, որ որոշվեց գործընկեր ընտրել «Հույսի կամուրջին»՝ հաշվի առնելով կազմակերպության ինչպես հեղինակությունը, այնպես էլ իսկապես նվիրվածությունն իր շահառուներին՝ ապահովելու նրանց համար որակյալ կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք», – ասել է նա:

Ցուցադրված հավկիթներն ինքնատիպ արվեստի գործեր են, որոնց միջոցով արտիստները փոխանցել են իրենց մտորումները կյանքի, խաղաղության, ազգային ավանդույթների և բազմաթիվ այլ թեմաների մասին:

Fastex-ն ուրախ է աջակցել նմանօրինակ իրադարձություններին, որոնք ոչ միայն մշակութային նշանակություն ունեն, այլև սոցիալական կարևորագույն խնդիր են լուծում:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023