France Football-ի գլխավոր խմբագիրը չի բացառել, որ Լևանդովսկին 2020 թ. համար «Ոսկե գնդակ» կստանա
France Football պարբերականի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն պատասխանել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն 2020 թ. համար «Ոսկե գնդակ» շնորհելու մասին հարցին։
Նշենք, որ նոյեմբերի 29-ին Փարիզում կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Լեո Մեսսին պատվավոր մրցանակը ստանալուց հետո ամբիոնի մոտ ելույթ ունենալիս նշեց, որ Լևանդովսկուն պետք է պարտադիր շնորհել մրցանակը։
«Մեսսիի խոսքերը գեղեցիկ են և տեղին, սակայն պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել։
Մենք, հնարավոր է, անդրադաենանք Լևանդովսկուն 2020 թ. համար «Ոսկե գնդակ» շնորհելու գաղափարին, և միևնույն ժամանակ էլ պետք է հարգենք մրցանակի պատմությունը, որը հիմնված է քվեարկության հիմքի վրա։
Մենք չենք կարող վստահ լինել, որ Լևանդովսկին նախորդ տարի կստանար «Ոսկե գնդակը», քանի որ քվեարկություն չի եղել, սակայն, անկեղծ, նա 2020-ին մրցանակը ստանալու հիանալի հնարավորություն ուներ»,- Ֆերեի խոսքերը մեջբերում է Waston-ը։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին վերջերս 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»` ընդամենը 33 ձայնով առաջ անցնելով Ռոբերտ Լևանդովսկուց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Լեո Մեսսի, Ոսկե-գնդակ, Պասկալ Ֆերե, Ռոբերտ-Լևանդովսկի