Football Leaks-ի հերթական թիրախը՝ Մանչեսթեր Սիթի

Football Leaks-ի հերթական թիրախը՝ Մանչեսթեր Սիթի

04/03/2019 - 22:47

Միջազգային ֆուտբոլում մեծ աղմուկ բարձրացրած Football Leaks-ը հերթական բացահայտումն է արել:

Գերմանական Der Spiegel պարբերականում հրապարակվել է Leaks-ի հոդվածը, որում նշվում է «Մանչեսթեր Սիթիի»՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մասին:

«2012 թվականից «Մանչեսթեր Սիթին» հատուկ ձևաչափով շրջանցել է ֆինանսական ֆեյր-փլեյը: Տրանսֆերներից հասույթները, ըստ նախնական պայմանավորվածության, փոխանցվել է գործընկեր բրենդներին, որպեսզի վրիպի ՈւԵՖԱ-ի ուշադրությունից»,- գրված նյութում:

Հայտնի է դարձել նաև, որ «Մանչեսթեր Սիթին» Ջերդան Սանչոյի համար ժամանակին գումար է վճարել, երբ ֆուտբոլիստը եղել է ընդամենը 14 տարեկան. դա օրենքի կոպտագույն խախտում է:

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես պատասխանել է.

«Մենք չենք մեկնաբանում այն, ինչը դուրս է կոնտեքստից: Տվյալներն, ըստ երևույթին, վերցված են City Football Group-ից, որում ակումբի հետ առնչություն ունեցող մարդիկ են: Ակումբի պատիվը մաքուր է»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023