Առաջին խումբ. Ովքեր են գլխավորում թիմերը
Հայկական ֆուտբոլում բումը առավելապես ազդել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության վրա: Նորաբաց թիմերն այնքան շատ են, որ ֆուտբոլասերները երբեմն շփոթում են, իսկ ինֆորմացիոն հոսքի առկայության դեպքում տեղեկություններ կան, որ վրիպում են ուշադրությունից: Interfootball.am-ը ներկայացնում է Առաջին խմբի 17 թիմերի գլխավոր մարզիչներին.
«Վան»
Առաջատար «Վանի» գլխավոր մարզիչը Կարեն Բարսեղյանն է: Սպորտային տնօրենը Սևադա Արզումանյանն է, իսկ մարզչական շտաբում են Արթուր Ասոյանը, Մայիս Ազիզյանը, Հայկ Ավետիսյանը:

«Ուրարտու-2»
«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչը Արամ Հակոբյանն է, ում օգնականը հավաքականի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Վալերի Ալեքսանյանն է:

«Վեսթ Արմենիա»
Նորաբաց մեկ այլ թիմի՝ «Վեսթ Արմենիայի» գլխավոր մարզիչն է Արմեն Շահգելդյանը: Շտաբում է նաև «Միկայի» նախկին մարզիչ Հակոբ Մկրյանը:

«Լոկոմոտիվ»
Առաջին խմբում արդեն 2-րդ մրցաշրջանը անցկացնող «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչն է ուկրաինացի Սերգեյ Լիտովչենկոն, ով փոխարինել է Անատոլի Պիսկովեցին:

«Ալաշկերտ-2»
Գործող գավաթակրի 2-րդ թիմը երկար ժամանակ է գլխավորում է Սերգեյ Էրզրումյանը իր անփոփոխ մարզչական շտաբով:

«Սևան»
«Սևանի» գլխավոր մարզիչը դարձյալ Արմեն Սանամյանն է, ով վերջերս փոխարինել է մրցաշրջանի մեկնարկից առաջ անվանափոխված ակումբի մարզչական ղեկը ստանձնած Վիտալի Կուլիբաբային:

«Տորպեդո Երևան»
«Տորբեդոյի» գլխավոր մարզիչը Սամվել Դարբինյանն էր: Ակումբը հայտնեց, որ մարզիչը առողջական խնդիրների պատճառով հեռացվել է: Այժմ թիմի գլխավոր մարզիչը Ալբերտ Աճեմյանն է, ով ի սկզբանե Դարբինյանի շտաբում էր:
«Փյունիկ-2»
Առաջնության մեկնարկից առաջ «Փյունիկի» 2-րդ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է Յուրի Տարխանովը՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի որդին:

ԲԿՄԱ
ԲԿՄԱ-ի կազմավորման ակունքներում են Ռաֆայել Նազարյանը և Վարազդատ Ավետիսյանը: Գլխավոր մարզիչը Նազարյանն է, Ավետիսյանը՝ օգնականը:

«Արագած»
«Արագածի» ակունքներում ևս Նազարյանը և Ավետիսյանն էին: Մրցաշրջանի մեկնարկից առաջ նրանք հեռացան, իսկ Աշտարակի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց ուկրաինացի Յուրի Օկուլը:

«Արարատ-2»
«Արարատի» 2-րդ թիմի մարզչական ղեկին Էդգար Թորոսյանն է, շտաբում է ընդգրկվել նաև Ալեքսանդր Պետրոսյանը:

«Արարատ-Արմենիա-2»
Հայաստանի գործող չեմպիոնի դուստր թիմի գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանի օգնական Արտակ Օսեյանն է:

«Մասիս»
Նորաբաց «Մասիսի» մարզչական ղեկին «Երևանի» նախկին գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանն է:

«Լեռնային Արցախ»
«Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչը Սլավիկ Գաբրիելյանն է:

«Շիրակ-2»
Գյումրիի 2-րդ թիմի գլխավոր մարզիչը Վարդան Բիչախչյանի օգնական Տիգրան Դավթյանն է:

«Անի»
«Անիի» գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հայրն է, անվանի ֆուտբոլիստ Անդրանիկ Հովսեփյանը:

«Դիլիջան»
Առաջին խմբի հեռնապահի (4 խաղ. 4 պարտություն) գլխավոր մարզիչը Հայկազ Վիրաբյանն է, ով փոխարինել է Գագիկ Գրիգորյանին:
# Ալբերտ-Աճեմյան, Անդրանիկ-Հովսեփյան, Արագած, Արամ-Հակոբյան, Արմեն-Շահգելդյան, Արմեն-Սանամյան, Արտակ-Օսեյան, ԲԿՄԱ, Դիլիջան, Էդգար-Թորոսյան, Լեռնային-Արցախ, Լոկոմոտիվ-Երևան, Կարեն-Բարսեղյան, Մասիս, Յուրի-Տարխանով, Յուրի-Օկուլ, Ռաֆայել-Նազարյան, Սամվել-Դարբինյան, Սերգեյ-Էրզրումյան, Սերգեյ-Լիտովչենկո, Սևան, Վան, Վարազդատ-Ավետիսյան, Վեսթ-Արմենիա, Տիգրան-Դավթյան