Նորին մեծություն VAR-ը. գոլ 101-րդ րոպեին. Ինտեր-Ֆիորենտինա՝ 3:3 (տեսանյութ)
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»: Խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 3:3:
Հանդիպման մեկնարկից ընդամենը 17 վայրկյան անց «մանուշակները» բացեցին հաշիվը. ինքնագոլ գրանցվեց Դե Վրեյի անվան դիմաց: Ընդամենը 5 րոպե անց Վեսինոն հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ Պոլիտանոն նաև առաջ մղեց հյուրերին:
Հանդիպման 52-րդ րոպեին հանդիպման մրցավարը VAR-ով կրկնապատկերը դիտելուց հետո 11 մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին ձեռքով խաղի համար: Պերիշիչը դիպուկ էր՝ 1:3:
Այնուհետև «Ֆիորենտինան» գոլ խփեց, բայց մրցավարը դարձյալ VAR համակարգին դիմեց և կանոնների խախտում արձանագրեց: Այնուամենայնից, տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը. 74-րդ րոպեին Մուրիելը գոլ խփեց՝ 2:3:
90+7-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց է նշանակել «Ինտերի» դարպասին ձեռքով խաղի համար: Կրկնապատկերը երկար դիտելուց հետո նա ուժի մեջ է թողել որոշումը. 101-րդ րոպեին Վերտուն դիպուկ էր՝ 3:3:
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» 47 միավորով 3-րդ հորիզոնականում է. «Ֆիորենտինան» 36 Միավորով 9-րդն է: