Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ. Հայաստանի դեմ ակնկալում ենք բարդ խաղ
Այսօր՝ մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացել է Հայաստան – Ֆինլանդիա հանդիպմանը վերաբերող հյուրերի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի մամուլի ասուլիսը.
«21 տարի անց ուրախ եմ այստեղ լինելու համար, 1998 թվականին ՀԻԿ-ի կազմում մասնակցել եմ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի՝ Փյունիկի դեմ խաղին:
Վաղն ակնկալում ենք բարդ խաղ: Բնական է՝ հիասթափված ենք Իտալիայից րած պարտությունից:
Դուք ունեք տաղանդավոր ֆուտբոլիստներ և գերաստղ Հենրիխ Մխիթարյանը: Վաղը մեզ բավականին դժվար հանդիպում է սպասվում»,- իր խոսքում ասել է մարզիչը:
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին՝ Կաներվան ասել է. «Իտալացիների դեմ անհատական վերահսկողոթւյամբ չենք խաղացել, մեր գործողությունները թիմային էին: Մխիթարյանի հանդեպ պետք է հստակ խաղանք, ամենաշատ վտանգը նրանից ենք ակնկալում»:
Երևանում եղանակի մասին մարզիչն ասաց. «Եղանակը նման է Ֆինլանդիայի եղանակին, զարմացանք այստեղ ձյուն տեսնելով: Բարեբախտաբար, խոտածածկի վիճակը լավ է, եղանակը որևէ ազդեցություն չի ունենա խաղի վրա»:
Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կայանալու է վաղը՝ մարտի 26-ին:
# ԵՎՐՈ-2020, Հայաստան-Ֆինլանդիա