FIFA The Best. 2023 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի երեք հավակնորդները

FIFA The Best. 2023 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի երեք հավակնորդները

14/12/2023 - 21:57

2024 թ. հունվարի 15-ին Լոնդոնում կկայանա ամենամյա The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը։

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի երեք հավակնորդները։

Մրցանակին հավակնելու են Լեո Մեսսին («Ինտեր Մայամի», Արգենտինա), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա) և Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)։

Հավակնորդների ցանկից դուրս են մնացել Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Բերնարդու Սիլվան («Մանչեթեր Սիթի», Պորտուգալիա), Խվիչա Կվարացխելիան («Նապոլի», Վրաստան), Խուլիան Ալվարեսը («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա), Իլկայ Գյունդողանը («Բարսելոնա», Գերմանիա), Ռոդրին («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա), Վիկտոր Օսիմենը («Նապոլի», Նիգերիա), Դեկլան Ռայսը («Արսենալ», Անգլիա) և Մարցելո Բրոզովիչը («Ալ Նասր», Խորվաթիա)։

Նշենք, որ հավակնորդների ցանկը կազմելիս ՖԻՖԱ-ն հաշվի է առել ֆուտբոլիստների ելույթները 2022 թվականի դեկտեմբերի 19-ից 2023 թվականի օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողին ընտրելիս հաշվի չի առնվելու ԱԱ-2022-ում գրանցած հաջողությունները։

Ավելացնենք, որ մրցանակի գործող դափնեկիրը Լեո Մեսսին է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023