FIFA The Best. Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը
Միլանի «Լա Սկալա» թատրոնում ընթանում է FIFA-ի The Best սպասված մրցանակաբաշխությունը:
Երեկոյի կարևորագույն իրադարձությունը լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնումն էր:
Հավակնորդներն էին Վիրջիլ վան Դեյկը, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
FIFA-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է Լիոնել Մեսսին:
