FIFA-ի հեղինակները Խեսուս Նավասին շփոթել են Կեյլոր Նավասի հետ📷
FIFA վիդեոխաղի Instagram-ի պաշտոնական օգտահաշվում «Սևիլիայի» եզրային պաշտպան Խեսուս Նավասին շփոթել են ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասի հետ։
Կանադական EA Sports ընկերությունը, որն էլ արտադրում է FIFA վիդեոխաղը, Instagram-ի պաշտոնական օգտահաշվի stories բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ Խեսուս Նավասն է՝ Կեյլոր Նավասի քարտով։

Հավելենք, որ EA Sports-ի սոցցանցերի պատասխանատուններն արագ նկատել են վրիպումը՝ հեռացնելով այն համացանցից։
# EA Sports, FIFA, FIFA-21, Խեսուս Նավաս, Կեյլոր-Նավաս, ՊՍԺ, Սևիլիա