Պաշտոնական. Ֆելիքսը խելահեղ գնի դիմաց տեղափոխվեց Աթլետիկո

Պաշտոնական. Ֆելիքսը խելահեղ գնի դիմաց տեղափոխվեց Աթլետիկո

04/07/2019 - 01:10

Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնապես հաստատեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիքսին ձեռք բերելու մասին:

«Բենֆիկայի» 19-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է ստորագրել: Խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 3.5 միլիոն եվրո, գումարած բոնուսները:

Նշվում է, որ «Աթլետիկոն» ֆուտբոլիստի տրանսֆերի համար պորտուգալական ակումբին կվճարի 126 միլիոն եվրո: Սկզբում մադրիդյան ակումբը 30 միլիոն է վճարելու, ապա մնացածը:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023