Բարսելոնան ակտիվացել է. 110 միլիոն եվրո 2 ֆուտբոլիստների համար
«Բարսելոնան» պատրաստվում է «մեծ ցնցումներ» իրականացնել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Diario Sport-ի տեղեկության համաձայն՝ կատալոնական ակումբն արդեն իսկ 60 միլիոն եվրո է առաջարկել «Այաքսին» Մատեիս դե Լիգտի համար: Կատալոնական ակումբը տևական ժամանակ է ջանք չի խնայում 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
«Բարսան», ինչպես հայտնի է, կողմնորոշվել է նաև Լուիս Սուարեսին փոխարինողի հարցում: The Guardian-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի գործող չեմպիոնը կողմնորոշվել է նաև առաջարկի հարցում: Մոտակա ժամանակում «Այնտրախտի» հարձակման գծի առաջատար Լուկա Յովիչի համար կառաջարկվի 50 միլիոն եվրո:
# Բարսելոնա, Լուկա-Յովիչ, Մատեիս-դե-Լիգտ, տրանսֆերներ